14-03-2014 13:56

Ռուբիկ Հակոբյանը նախ թող համախմբի իր խմբակցության անդամներին. Շարմազանով

 


Այսօր, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ զրույցում, լրագրողները փորձեցին նրա կարծիքը իմանալ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավարի այն առաջարկի վերաբերյալ, թե լավ կլիներ, որ իշխանությունը միանար ԱԺ չորս ուժերին ու այդպիսով փրկեր երկիրը: Շարմազանովն ի պատասխան Ռուբեն Հակոբյանի առաջարկի, հանդես եկավ մեկ այլ առաջարկով.

՛՛ Ճիշտ կլինի Ռուբիկ Հակոբյանը նախ փորձի իր խմբակցության 5 հոգուն միավորել եւ հետո միայն առաջարկներ ներկայացնի այլ քաղաքական ուժերի՛՛:
Հիշեցնենք, որ այսօր, ՀՀ ԱԺ-ում ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավարը ասել էր, որ իշխանությունն ամեն կերպ կանգարում է ԱԺ չորս ուժերի միավորմանը, քանի որ գիտակցում է, որ այդպիսով իրենք կարող են տապալվեն:
«Եթե իշխանությունը քաղաքական կամք ունի, կարող է միանալ մեզ, դառնալ հինգերորդ քաղաքական ուժը եւ փրկել երկիրը: Այնուամենայնիվ, իշխանությունը փորձում է խանգարել չորս ուժերի համագործակցությանը»,-ասել էր Հակոբյանը: