23-12-2013 09:34

Ինչո՞վ է զբաղվում ՀԿԿ նախկին առաջին քարտուղարը

ՙԱզատ ժամանակս նվիրել եմ ընտանիքիս, թոռնիկներիս ու ընթերցանությանը՚, պատասխանեց  ՀԿԿ նախկին առաջին քարտուղար՝ Ռուբեն Թովմասյանը, մեր հարցին, թե հրաժարականից հետո  ինչո՞վ է զբաղվում: Ըստ Ընկեր Թովմասյանի, (խնդրեց, որ իրեն այդպես դիմենք) շարունակում է մնալ քաղաքականության մեջ. "Ուշի ուշով հետևում եմ հայ-ռուսկան հարաբերություններիին, քաղաքական զարգացումներին, Ազգային ժողովի աշխատանքներին, շարունակում եմ լավ հարաբերություներս Կուսակցության անդամների հետ՚, - ավելացրեց նա:

Ռ.Թովմասյանը նաև հույս հայտնեց, որ եկող տարի կխորանան ու նոր թափ կառնեն հայ-ռուսական հարաբերությունները. "Հուսով եմ, որ այս տարվա սեպտեմբերի 3-ի , Նախագահի հայտարարությունն իր տրամաբանական շարունակությունը կունենա ու համագործակցության շրջանակներն էլ ավելի մեծ տիրույթ կներառեն", - ասաց ՀԿԿ նախկին առաջին քարտուղարը:

Զրույցի վերջում շնորհակալություն հայտնեց բոլոր լրագրողներն ու լրատվամիջոցներին, մասնավորապես մեզ, բարեխիղճ աշխատանքի և իր հանդեպ ուշադրության համար: