Բավ է պառակտվել
19-03-2014 13:54

«Վերջին օրերին ականատես ենք լինում մի իրադարձության, որի նշանակությունը դեռ շատ երկար կզգանք».Ռ. Սաֆրաստյան

Լրագրողական լսրանի հետ հանդիպման ժամանակ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը հայտարարեց, որ վերջին օրերին ականատես ենք լինում մի իրադարձության, որի նշանակությունը դեռ շատ երկար կզգանք. «Մենք ականատես ենք լինում նոր աշխարհակարգի ստեղծմանը: Այս նոր աշխարհակարգը, ըստ էության, գալիս է փոխարինելու այն աշխարհակարգին, որը ստեղծվել էր Երկրորդ աշխարհամարտից հետո»:
Բանախոսի համոզմամաբ՝ նոր աշխարհակարգում Ռուսաստանի դերն ավելի մեծ կլինի, քան վերջին քսան տարիների ընթացքում էր: Պատմաբանի խոսքով, պատմության ընթացքում մի աշխարհակարգից մյուսի անցումը տեղի է ունենում կամ լայնածավալ պատերազմի կամ սահմանափակ, բայց երկար հակամարտության միջոցով: