Բավ է պառակտվել
10-06-2014 21:00

Եթե իշխանություններն ի վիճակի չեն բյուջեն հսկեն, թող ուրիշին զիջեն. Ռ. Հակոբյան

՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, որ եթե Հայաստանի իշխանություններն ի վիճակի չեն պետբյուջե վերահսկել, թող` տեղն ուրիշին զիջեն:
՛՛Մենք գտնում ենք, որ ներկայացված պահանջների տնտեսական մասը հիմա էլ կարելի է իրագործել. դրա համար նոր բյուջե կազմելու անհրաժեշտություն չկա: Պարզապես իշխանությունը պետք է բավականաչափ ճկունություն եւ հասարակությանը հուզող արդիական հարցերին արձագանքելու պատրաստակամություն ցուցաբերի: Իսկ եթե ի վիճակի չէ անել դա` առավել արհեստավարժ կառավարություն պետք է կազմվի՛՛, - հայտարարել է խորհրդարանականը:

Հիշեցնենք` ոչ իշխանական ուժերի քառյակն այսօր` հունիսի 10-ին 12 կետերից բաղկացած պահանջ է ներկայացրել իշխանություններին, որոնք կենսաթոշակային համակարգի «պարտադիր» բաղադրիչի վերացմանը, «Նաիրիտ» գործարանի վերագործարկմանը, ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքների չափի վերանայմանը, խորհրդարանական ընտրությունների` 100 տոկոս համամասնական համակարգի անցմանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տնտեսական միասնությանը վնասող ցանկացած միջազգային ինտեգրացիոն նախագծից հրաժարմանն են վերաբերում: