Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը հերթական անգամ ԱԺ կներկայացնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման օրինագիծը։ «Սա միշտ եղել է մեր օրակարգում, այս պահին, բնականաբար, նոր քաղաքական իրողություններ են, թե եվրաասոցացման հետ կապված, թե՝ Մաքսային միության հետ»: Լրագրողների այն դիտարկմանը թե, սա կարող է խանգարել Մինսկի խմբի աշխատանքները, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Այո հարցի մտահոգությունն ինչ-որ չափով կիսում եմ, բայց կրկնում եմ, որ մենք միշտ ունեցել ենք այս նախագիծը, հիմա էլ շրջանառության մեջ ենք դրել, իհարկե կխորհրդակցենք խորհրդարանական ուժերի և ԼՂՀ իշխանության հետ»,- ասաց նա։