Բավ է պառակտվել
14-11-2014 12:57

Հայաստանը չպետք է անդամակցի ոչ մի դաշինքի.Ժառանգություն

Այսօր խմբակցությունների ճեպազրույցների ընթացքում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ ՀՀ-ն չպետք է անդամակցի ոչ մի դաշինքի : Ըստ նրա՝ Հայաստանի ԵՏՄ մտնելը հակասում է երկրի շահերին: «Նույնիսկ եթե տեխնիկապես փաստաթուղթը համապատասխանում է Սահմանադրությանը, Հայաստանը չպետք է անդամակցի ոչ մի միության: Դրանցից ամեն մեկը՝ լինի Եվրոպական, թե Եվրասիական միությունը, տեսականորեն սահմանափակում է Հայաստանի գործողությունների ազատությունը եւ հստակություն չի բերում ԼՂՀ հարցում: Իսկ մեր գլխավոր խնդիրը դրան չվնասելն է»,- նշել է Հակոբյանը:
Նշենք, որ նոյեմբերի 17 – 18-ին գումարվելու է ՀՀ խորհրդարանի արտահերթ նիստ՝ ԵՏՄ-ին երկրի անդամակցության պայմանագիրը վավերացնելու համար: Պայմանագիրը խորհրդարանին է ներկայացնելու Սահմանադրական դատարանը, որը ստուգում է փաստաթղթերի փաթեթի համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը: