03-03-2015 09:10

ՀՀԿ դատապարտել է Բորիս Նեմցովի սպանությունը

Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կտրուկ դատապարտել է փետրվարի 27-ին Մոսկվայում տեղի ունեցած հայտնի ռուսաստանյան քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը: ՀՀԿ իր ցավակցությունն է հայտնել սպանված գործչի հարազատներին, մտերիմներին և ընկերներին: Ինչպես նշված է ՀՀԿ հայտարարության մեջ, կուսակցությունը հույս է հայտնում, որ իրավապահ մարմիներին կհաջողվի սեղմ ժամկետներում հայտնաբերել և պատժել օրենքի ողջ խստությամբ հանցագործություն կատարողներին: Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովը սպանվել է Մոսկվայի կենտրոնում փետրվարի 28-ի գիշերը: