Բավ է պառակտվել
24-02-2015 14:50

Ընդդիմությունը Հայաստանում պայքարում է արևի տակ իր տեղի համար. ՀՀԿ

 

Հայ ազգային կոնգրեսը ծանր է տանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակը, քանի որ զրկվում է իրեն գոյությունը պաշտպանելու հնարավորությունից, կարծում է Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա նշեց, որ եթե ՀԱԿ-ը ունի ճգնաժամը հաղթահարելու իր ծրագիրը, ապա, աշխատելով միասին, կարելի է հաղթահարել ճգնաժամը: Պատգամավորի կարծիքով եթե նույնիսկ երկրում առկա է ճգնաժամ, ապա այդ ընդդիմության ճգնաժամ է: Դիմելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին՝ Բաղդասարյանը նրան հարցրել է, թե ինչու է նա իրեն ժողովրդի անունից խոսելու իրավունք վերապահում, երբ նա չի կարողանում խոսել նույնիսկ խմբակցության անունից: ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով ՀԱԿ խմբակցությունը բաղկացած է յոթ մարդկանցից, և նրանք բոլորը տարբեր բաներ են խոսում և արդյո՞ք Զուրաբյանը կարող է մի ամվողջ երկիրը ղեկավարել: Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանում չկա ըննդիմություն, այլ կան արևի տակ իրենց տեղը փնտրող ուժեր: