21-02-2015 10:12

ՀՀԿ-ն քննարկում է Գագիկ Ծառուկյանի քաղաքական ապագան

Երեկ երեկոյան ավարտված իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նիստի ընթացքում քննարկվել է քաղաքականությունից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հեռանալու հարցը: Այդ մասին նիստից հետո հաղորդել է կառավարության ապարատի նախարար-ղեկավար Դավիթ Հարությունյանը: Նա նաև հաստատել է նախագահ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպման փաստը: Չնայած այս հանդիպմանը և հանդիպմանը հաջորդող Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը իշխող կուսակցությունում շարունակում են հայտնել այն կարծիքը, որ բիզնեսը անհրաժեշտ է տարանջատել քաղաքականությունից: Ծառուկյանի հայտարարությունը չի կանխել նաև իրեն պատկանող ընկերություններում կատարվող ստուգումները: Բացի այդ շարունակվում է Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացը: Տվյալ հարցը կպարզվի երկուշաբթի՝ խորհրդարանի նիստի ժամանակ: