Բավ է պառակտվել
04-09-2015 09:50

ՀՀԿ ԳՄ նիստում քննարկել են Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը ԱՆ-ի պաշտոնում

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի նշանակման հարցը սեպտեմբերի 3-ին քննարկվել է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում: Այդ մասին ԳՄ նիստից հետո հայտարարել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Հանրապետական կուսակցությունում դրական են տրամադրված ու դրական են գնահատում Արփինե Հովհաննիսյանի գործունեությունը։ Այսօր բացառապես քննարկել ենք նրա հարցը։ Նախագահը խորհրդակցել է գործադիր մարմնի անդամների հետ ու իր որոշումը կկայացնի»,-ասել է Շարմազանովը՝ ընդգծելով, որ ինքը՝ Հովհաննիսյանը, նույնպես ներկա է եղել նիստին: Նշենք, որ արդարադատության նախարարի պաշտոնը Հովհաննես Մանուկյանի հրաժարականից հետո արդեն 2 ամիս է՝ թափուր է: