Բավ է պառակտվել
19-02-2015 09:13

ՀՀԿ-ն չի բացառում ԲՀԿ-ի հետ համագործակցության հավանականությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) քաղաքականության մեջ ոչինչ չի բացառում ՝ ներառյալ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության հետ համագործակցության հավանականությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ ԱԺ պատգամավոր Հայաստանի Ազգային ժողովի պետական և իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Նրա խոսքով՝ՀՀԿ-ի քաղաքական թիմը մշտապես նշել է և նշում է, որ այն կքննարկի նաև այլ քաղաքական ուժերի և գործիչների մոտեցումները, որոնք կիսում են ՀՀԿ-ի հետ հիմնական ուղղությունները, և այդ հարցում կարող է տեղ գտնել այդ երկու ուժերի համագործակցությունը: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտրարությունից հետո ՀՀԿ-ի ներկայացուցիչները այլևս ԲՀԿ առաջնորդին հասցեագրված տհաճ արտահայտություններ չեն օգտագործում, սակայն առայժմ քաղաքական դաշտը «կեղծ քաղաքական գործիչներից» և «չարիքից» մաքրելու իրենց առաքելությունը ավարտված չեն համարում: Սահակյանի խոսքով՝ տվյալ գործընթացը շարունակվում է, և նմանատիպ երևույթների մասին խոսելիս պետք չէ այդ ուսումնասիրել որպես մեկ ժամի, րոպեի կամ քայլի աշխատանք: Սահակյանը կարծիք չի հայտնել այն փաստի վերաբերյալ, թե արդյոք Ծառուկյանի խոսքը գործ չի դարձել Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո: «Դաշնակցության» տեղեկություններով՝ այդ հանդիպումը կայացել է: Մինչդեռ Ծառուկյանի մամլո քարտուղար Իվետա Տոնոյանի խոսքով՝ ԲՀԿ այսպիսի տեղեկություններ չունի: Սահակյանը նշել է, որ չէր ցանկանա մեկնաբանել այդ տեղեկությունը, քանի որ նա տեղյակ չէ, թե արդյոք վերջինիս պատճառն է հանդիսացել նախօրեին կայացած հանդիպումը, թե ոչ: Նրա կարծիքով՝ այդ ավելի հստակ կներկայացնեն ԲՀԿ քաղաքական թիմի անդամները: ՀՀԿ պատգամավորը նաև մեկնաբանել է հակամարտությունից խուսափելու նպատակով արված Ծառուկյանի քայլը՝ ասելով, որ ցանկացած հակամարտություն կամ բախում ոչ մի լավ բանի չի բերի: Կրկնենք, որ ներքաղաքական իրավիճակը երկրում սրվել էր ՀՀԿ խորհրդին հնչեցրած Հայաստանի նախագահ, ՀՀԿ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, ով հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյանը որպես քաղաքակական գործիչ երկրի համար «չարիք է» և «կեղծ քաղաքական երևույթ», ինչպես նաև կոչ էր արել «մաքրել քաղաքական դաշտը»: Սերժ Սարգսյանը նաև կոչ էր արել պարզել ԱԺ նիստերից Ծառուկյանի շարունակական բացակայությունների պատճառները, ստուգել նրա կողմից հարկերը չվճարելու մասին, ինչպես նաև հանձնարարեց իրավապահներին ստուգել կրիմինալ աշխարհի հետ նրա կապերի մասին լուրերը: Բացի այդ նույն օրը Ծառուկյանին զրկեցին Անվտանգության խորհրդ սկսել անժամկետ հանրահավաքներ օրինական պայքարի միջոցներով իշխանափոխությանը հասնելունպատակով: Միևնույն ժամանակ ընդդիմադիր եռյակը (ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն») համատեղ հանդիպումից հետո որոշեցին հրատապ հանրավաք անցկացնել փետրվարի 20-ին՝ Երևանի Ազատության հրապարակում: Դրանից հետո սկսվել են ԲՀԿ ակտիվիստների ջերբակալումը, ինչպես նաև կուսակցության անդամների բնակարաններում խուզարկումները, որը ԲՀԿ-ն համարեց որպես քաղաքական հետապնդում: Սակայն ոստիկանությունը հերքում էր իր գործողությունների քաղաքական պատճառները: Մինչ այդ վարչապետը հանձնարարել էր ստուգել Ծառուկյանի չվճարված հարկերի մասին լուրերը, իսկ Ազգային ժողովում սկսվել էր նրան պատգամավորական մանդատից զրկելու գործընթացը: Սակայն ըստ տեղեկությունների՝ երեկ կայացել է Սերժ Սարգսյանի և ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Ամենայն հավանականությամբ, կողմերին հաջողվել է համաձայնության գալ իրավիճակի լարումը թուլացնելու վերաբերյալ, սակայն ըստ ՀՀԿ-ի ներկայացուցիչների հայտարարությունների, Սարգսյանը մտադիր չէ հաշտության գնալ Ծառուկյանի «քաղաքական ապագայի» հարցում: