Բավ է պառակտվել
20-04-2015 08:57

ՀՀԿ դեմ է Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցների գործողություններին

Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամի կարծիքով՝ Ժիրայր Սեֆիլյանից և նրա չորս զինակիցներից բացի անհրաժեշտ է նաև մեկուսացնել բոլոր նրանց, ովքեր ապրիլի 24-ին բողոքի ակցիա անցկացնելու վերաբերյալ կոչեր են անում: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ ՀՀԿ-ում համարում են, որ այդ տիպի բոլոր մարդկանց, մարդկանց, ում անձնագրերում հայկական անուններ են գրված, սակայն ովքեր ապրիլի 24-ի նկատմամբ այսպիսի վերաբերմունք են ցուցաբերում, անհրաժեշտ է մեկուսացնել: Նա նշել է, որ եթե նրանք քաղաքական հայացքներ ունեն, ապա ապրիլի 24-ից հետո հրապրակները բաց են, և նրանք կարող են իշխանափոխության կոչեր անել և քննադատել իշխանություններին: Սակայն քաղաքական գոևծչի խոսքով՝ չնայած իշխանությունների կողմից արված զգուշացումներին, «Հիմնադիր խորհրդարան»- ի անդամները շարունակում են պնդել, որ հակակառավարական հանրահավաքներ կանցկացնեն ապրիլի 24-ին՝ մի օր, երբ Երևանում կայանալու են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները: Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին «Հիմնադիր խորհրդարան»- ի անդամները Երևանում հանրահավաք և երթ անցկացրեցին՝ պահանջելով, որպեսզի իշխանությունները ազատեն շարժման կալանավորված ղեկավարներին: