15-01-2016 10:18

ՌԴ-ում կթույլատրվի թուրքական այն ընկերությունների գործունեությունը, որոնց փոխարինող չի լինի

Ռուսաստանում կթույլատրվի պատժամիջոցների տակ հայտնված այն թուրքական ընկերությունների գործունեությունը, որոնց փոխարինող չի գտնվի: Նախագիծը կառավարությանն է ներկայացվել տնտեսական զարգացման նախարարության կողմից: Այն թույլ է տալիս որոշակի պայմանների դեպքում գործունեություն ծավալալ այն թուրքական ընկերություններին, որոնք հայտնվել են Ռուսաստանի կողմից սահմանված պատժամիջոցների ցանկում:
Պաշտոնյաներից յուրաքանչյուրը պատասխանատու է լինելու առանձին պայմանագրերի համար: Այդ նպատակով ստեղծվելու է պայմանագրերի ռեեստր:
ՌԴ կառավարության կողմից սահմանված բացառությունների ցանկում կարող են հայտնվել պատժամիջոցների տակ գտնվող այն թուրքական ընկերությունները, որոնց մատուցած ծառայությունների այլընտրանքային տարբերակ չի լինի կամ առկայության դեպքում այդ փոփոխությունը կենթադրի մեծ ծավալի ծախսեր:
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ ռուս-թուրքական հարաբերություններում Թուրքիան միշտ հանգիստ է իրեն դրսևորել և որ ռուսական կողմը նույնպես պետք է իրեն նման կերպ դրսևորի: