Բավ է պառակտվել
07-04-2016 12:20

Ռուս իսլամագետ. զինվորների որակական հատկությունների առումով հայերը հաղթում են

Չի կարելի անտեսել այն փաստը, որ Ադրբեջանի կողմից ԼՂՀ հյուսիս-արևելքում և հարավ-արևելքում ձեռնարկած հարձակումը, շատ հավանական է, լիարժեք հարձակման նախապատրաստական փուլ է: Այս մասին հայտարարել է ՌԴ գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետազոտական կենտրոնի փորձագետ, Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշևը:
Ըստ Արեշևի, «հատկապես մտահոգիչ են» այն տեղեկատվությունները, որ ադրբեջանական հարձակման առաջին փուլում մասնակցել են օտարերկրյա վարձկաններ, որոնց թվում եղել են Սիրիայից «իսլամական պետության» և «Գորշ գայլեր» Թուրքիայի ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր արդեն ակտիվորեն ներգրավված են եղել ղարաբաղյան հակամարտությանը 1990-ականների սկզբին:
Համեմատելով Հայաստանի և Ադրբեջանի ուժերը, քաղաքագետը նշել է, որ, չնայած ադրբեջանցիների տեխնիկական ու թվային գերազանցությանը «զինվորների որակական հատկությունների առումով հայերը հաղթում են»: «Նրանք գիտեն, թե ինչպես պետք է պայքարել: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ այնտեղ կա ոչ միայն հայկական բանակը, այլև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուղղակի ռազմական ուժը», - եզրափակել է նա: