Բավ է պառակտվել
17-10-2016 16:12

Ռուսաստանն ու Հայաստանը պետք է ճանաչեն Ղարաբաղը. Ռուս փորձագետ.

«Արդի էկոնոմիկայի» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Նիկիտա Իսաևը պատասխանելով Հարավային Կովկասում ՌԴ փաթեթային հայեցակարգի շրջանակներում Ղարաբաղի ճանաչման հնարավորության մասին հարցին հայտարարել է, որ Ղարաբաղի անկախությունը պետք է ճանաչի թե Ռուսաստանը, և թե Հայաստանը:

«Ես խոսել եմ այս մասին, դեռևս ամռանը, երբ Հայաստանում էի, դա իմ անձնական կարծիքն է, որ թե Ռուսաստանը և թե Հայաստանը պետք է ճանաչեն (Ղարաբաղը): Դա այս հակամարտությունը լուծելու փորձի բանալիներից մեկն է ..», - ասաց Իսաևը:

Ըստ նրա, հակառակ դեպքում, դա բավականին դժվար կլինի:

«Ռուսաստանը պետք է որոշակի տեղ զբաղեցնի: Բայց ես կարծում եմ, որ այստեղ փաթեթային են ոչ միայն ռուս-հայկական հարաբերությունները, այստեղ փաթեթային պետք է լինի, ընդհանուր առմամբ, ողջ հսկայական տարածաշրջանը: ԵՎ այս փաթեթում առկա են նաև այլ երկրներ` և Թուրքիան և Ադրբեջանը, և Մերձավոր Արևելքի երկրները: Դրանցից որոշներում, հիշեցնեմ, պատերազմ է ընթանում», - ասել է Իսաևը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: