Բավ է պառակտվել
17-01-2017 12:41

Ռուսաստանյան էլիտան խոշոր ներդրումներով կաջակցի Հայաստանի վարչապետին. ԶԼՄ-ներ

ՀՀ Կառավարությունը հույս ունի, որ տարվա ընթացքում Հայաստան կմտնի ամենաքիչը 300 մլն դոլարի « ռուսական ծագաման» արտասահմանյան ներդրում: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
Թերթի տեղեկություններով նման քաղաքական որոշում ընդունվել է Ռուսաստանի իշխանական էլիտայի կողմից՝ Կարեն Կարապետյանի կառավարությանը աջակցելու նպատակով: Այդ աջակցության շնորհիվ հայկական իշխանական բուրգում և հասարակությունում Կարապետյանի դիրքերը էլ ավելի կամրանան:
«Եթե հաշվի առնենք, որ 2016 թվականին Հայաստան եկած արտասայմանյան ներդրումների ընդհանուր չափսը չի կազմել նույնիսկ այդ թվի կեսը, ապա կարելի է եզրակացնել, որ այդ 300 մլն դոլարը զգալի կլինի, և կծառայի իր նպատակին»,- գրում է թերթը: