19-03-2016 11:44

ՌԴ օդուժը շարունակում է Սիրիայում ավիահարվածներ հասցնել ԻՊ-ի դիրքերին

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը շարունակում են ավիահարվածներ հասցնել «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՌԴ Զինուժի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ղեկավար Սերգեյ Ռուդսկոյը:
«Ցանկանում եմ ընդգծել, որ ՌԴ օդատիեզերական ուժերը կշարունակեն ավիահարվածները ահաբեկչական խմբավորումների դիրքերին Սիրիայի տարածքում»,- ասել է Ռուդսկոյը:

Նա նաև նշել է, որ ռուսական օդանավերն ամեն օր մոտ 25 հարված են հասցնում ահաբեկիչների ուղղությամբ Պալմիրա քաղաքի ազատագրումն ապահովելու համար:

Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը շարունակում են հարվածներ հասցնել ԴԱԻՇ-ի և «Ջեբհաթ ան-Նուսրայի» գրոհայինների դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը:

Ռուդսկոյը նաև նշել է, որ ռուսական ինքնաթիռներն օրական հասցնում են մոտ 25 հարված գրոհայինների ուղղությամբ Պալմիրա քաղաքի ազատագրմանն աջակցելու համար:

Մինչդեռ Սիրիայում հակաահաբեկչական կոալիցիայի կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ, գնդապետ Պատրիկ Ռայդերին հայտնել է, որ ԱՄՆ-ը Սիրիայում ռուսական ավիահարվածներ մարտի 14-ից չի արձանագրել, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է  սկսել Սիրիայից Ռուսաստանի հիմնական ուժերի դուրսբերումը: