Բավ է պառակտվել
04-12-2015 09:28

Ռուսաստանը սկսել է С-300 համակարգերի մատակարարումն Իրանին

Ռուսաստանի իշխանությունները սկսել են С-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումն Իրանին, ինչն արվում է 2 երկրների միջև ավելի վաղ կնքված պայմանագրի համաձայն։ 
«Պայմանագիրն արդեն իրականացվում է, և С-300-ների մատակարարման գործընթացի մեկնարկն արդեն տրված է»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ռազմական հարցերով խորհրդական Վլադիմիր Կոժինի խոսքերը: Համակարգերի վերաբերյալ գործարքը Մոսկվայի և Թեհրանի միջև կնքվել էր նոյեմբերին` Պուտինի` Իրան կատարած պաշտոնական այցի ժամանակ: