Ռուսաստանը Սիրիայի ճգնաժամի կարգավորման հիմնական խոչընդոտն է։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նախարարը հայտարարել է, թե Ռուսաստանը, որը Սիրիայում ռազմական գործողության մեկնարկին հայտարարում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի մասին, այս ընթացքում միայն զբաղվել է ընդդիմության դիրքերն ու խաղաղ բնակիչներին ռմբակոծելով։ Չավուշօղլուն հայտարարել է, թե Ժնևի բանակցությունները ևս Ռուսաստանը որպես «վարագույր» է օգտագործել՝ Սիրիայում օդային հարձակումներն ակտիվացնելու համար։
Հարցին, թե որն է սիրիական ճգնաժամը չհաղթահարելու ամենամեծ խոչընդոտը, Չավուշօղլուն պատասխանել է. «Անկասկած Ռուսաստանը»։
Նա հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է համագործակցության, սակայն հոգնել է դասեր լսել այն մասին, թե ինչպես պետք է պաշտպանի իր սահմանները։
Բավ է պառակտվել