Բավ է պառակտվել
20-02-2016 13:55

Ռուսաստանը կատարելագործված կործանիչներով ուժեղացրել է Հայաստանում իր ռազմաբազան

Ռուսաստանն ուժեղացրել է Հայաստանում իր «Էրեբունի» ավիացիոն ռազմաբազան МиГ-29 չորրորդ սերնդի կործանիչներով և կատարելագործված Ми-8МТ տրանսպորտային ուղղաթիռով: Այդ մասին հայտնում է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:
«Մոտ ժամանակներս 4+ սերնդի ճակատային կործանիչները և Ми-8МТ ուղղաթիռը կհավաքվեն ինժեներա-տեխնիկական կազմի կողմից և շահագործման կհանձնվեն: Միավորման օդաչուները կսկսեն թռիչքներ իրականացնել МиГ-29 կործանիչներով ընթացիկ տարվա մարտի կեսերից»,- հայտնել են մամուլի ծառայությունից։