Բավ է պառակտվել
01-04-2015 09:20

ՌԴ դարձել է BRICS-ի նախագահ

Ապրիլի 1-ից Ռուսաստանը մեկ տարով դառնում է BRICS կազմակերպության նախագահ, որի կազմում են նաև Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավամերիկյան հանրապետությունը: Իր նախագահության շրջանակներում ՌԴ, որը նախագահությունը ստանում է Բրազիլիայից, մի շարք միջոցառումներ կանցկացնի, որոնցից առանցքայինն է Ուֆայում հուլիսին սկզբին նախատեսվող վեհաժողովը: ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ իր նախագահության ընթացքում Ռուսաստանի գերխնդիրն է «միավորման վերափոխումը ռազմավարական ձևաչափի, ինչպես նաև համաշխարհային տնտեսության և քաղաքականության առանցքային հարցերով փոխգործակցությունը»: Ինչպես նշվել է ՌԴ ԱԳՆ կոլեգիայի նիստին, կարևորագույն նպատակներն են հանդիսանում Զարգացման նոր բանկի և արժութային պահուստների գործարկման սկիզբը: ՌԴ ԱԳՆ Հատուկ հանձնարարություններով դեսպան Վադիմ Լուկովի խոսքով՝ Արևմուտքից որոշ գործընկերներ արդեն սկսում են մտորել BRICS-ի Զարգացման բանկում անդամակցելու շուրջ: Նա ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այսպիսի հաստատությունները առաջին անգամ ստեղծվում են առանց արևմտյան երկրների մասնակցության: