Բավ է պառակտվել
25-03-2016 14:32

ՌԴ-ն հայտնել է Թուրքիայի հետ հարաբերությունների «ապասառեցման» պայմանները

Ռուսաստանը պատրաստ է «ապասառեցնել» Թուրքիայի հետ հարաբերություններն այն պայմանով, որ վերջինս ընդունի ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման մեջ իր մեղքը (տեղի է ունեցել 2015թ. նոյեմբերի 24-ին)։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: 
«Ռուս-թուրքական հարաբերությունները, մեղմ ասած, ավելի լավը ցանկանալու տեղ են թողնում: Ինչպես գիտեք, հարաբերությունների սառեցումը մեր մեղքով չի եղել»,-ասել է նա։ 
Մատվիենկոն նշել է, որ Ռուսատանը պատրաստ է ապասառեցնել կոնֆլիկտը, եթե Թուրքիայի ղեկավարությունը խոստովանի, որ պատասխանատու է Սիրիայի տարածքում ռուսական ինքնաթիռի խոցման համար, սակայն թուրքական կողմը դեռ «անգամ ակնարկներ չի անում»։ 
Մատվիենկոն նշել է, որ Թուրքիան միակ երկիրն է, որն արգելափակում է քրդերի մասնակցությունը Ժնևում սիրիական բանակցություններին: Ռուս պաշտոնյայի խոսքով՝ տպավորություն է ստեղծվում, որ այսօր «թուրք գործիչների մի մասը երբեմնի հզոր Օսմանյան կայսրության ազդեցության տակ է»։