Բավ է պառակտվել
29-01-2015 10:12

ՌԴ-ն վավերացրել է Աբխազիայի հետ կնքած համաձայնագիրը

Ռուսաստանի Դաշնության Խորհուրդը հունվարի 28-ին վավերացրել է դաշնակցության և ռազմավարական գործընկերության մասին Աբխազիայի հետ կնքած համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրվել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի կողմից: Այն նախատեսում է պաշտպանության և անվտանգության ընդհանուր տարածքի ձևավորում, այդ թվում նաև երկու պետությունների զորքերի խմբավորման միջոցով, որոնք կենթարկվեն միացյալ հրամանատարությանը: Բացի այդ տվյալ համաձայնագիրը կերաշխավորի Աբխազիայի սոցիալական չափանիշների մակարդակի բարձրացում: Աբխազիան վավերացրել է այդ համաձայնագիրը 2014 թվականի դեկտեմբերի վերջին: