06-04-2016 10:06

Ռուսաստանը դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի փոփոխմանը

ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ ՌԴ-ն դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակ»-ի ձևաչափը փոփոխելուն: «Ռուսաստանը գտնում է, որ նման փորձերն անարդյունավետ են և նպատակ ունեն խաթարել համանախագահների դերն ու առանց այդ էլ հակամարտության կարգավորման դժվար գործընթացը: «Եռյակի» ձևաչափը, որի դերն ամրագրված է ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումներում, գործող է և չի պահանջում ճշգրտումներ» , ասել է Ալեքսանդր Լուկաշևիչը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահներն առաջիկայում կայցելեն տարածաշրջան: