Բավ է պառակտվել
11-04-2016 13:40

ՌԴ-ն ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում պահպանել հրադադարը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել պահպանել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը: «Մենք մտահոգված ենք ղարաբաղյան հակամարտության գոտում իրադրության սրմամբ։ Կողմերին կոչ ենք անում պահպանել մարտական բախումներն անհապաղ դադարեցնելու մասին ձեռք բերած պայմանավորվածությունը, թույլ չտալ այդ համաձայնագրի խախտումը եւ իհարկե մենք շահագրգռված ենք, որ քաղաքական ոլորտում նույնպես այդ բավական բարդ հակամարտության կարգավորման համար համաձայնություն ձեռք բերելու ուղղությամբ դրական տեղաշարժ գրանցվի»,- ասել է նա։