18-01-2016 10:55

Ռուսաստանը չի մասնակցի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին

Ռուսական պատվիրակությունը չի մասնակցի ԵԽԽՎ ձմեռային նստաշևջանին: Նշվում է, որ ընդունված որոշումը վերջանական է: Աղբյուրը հիշեցնում է, որ Վեհաժողովի մասնակցության վերաբերյալ հարցը քննարկվել է հունվարի 15-ին անվտանգության խորհուրդի նիստում: Քննարկմանը մասնակցել են վերին և ստորին պալատների խոսնակները: Միաժամանակ նշվում է, որ իրավիճակը կարող է փոխվել, եթե ԵԽԽՎ-ն հունվարի 25-ին Ռուսաստանին վերադարձնի լիազորությունները: Այդ պարագայում պատվիրակության անդամների մի մասը կարող է մեկնել Ստրասբուրգ: Սակայն Մոսկվայում այս տարբերակը քիչ հավանական են համարում: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանն անցկացվում է հունվարի 25-28-ը Ստրասբուրգում: Ռուսաստանի որոշման մասին պաշտոնապես կհայտարարվի օրվա ընթացքում: