Բավ է պառակտվել
20-04-2016 13:47

Ռուսաստանը վավերացրել է ԱՊՀ սահմանների անվտանգության համաձայնագիրը

ՌԴ Պետդուման հավանության է արժանացրել ԱՊՀ երկրների արտաքին սահմանների անվտանգության սպառնալիքներին արագ արձագանքելու համար սահմանապահ գերատեսչությունների մասնագետների համատեղ խմբեր ձեւավորելու և կիրառելու մասին Համաձայնագրի վավերացումը, որը ստորագրվել էր 2014թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում:
«Համաձայնագրի վավերացումը թույլ կտա սահմանապահ ոլորտում ԱՊՀ անդամ երկրների գործընկերության զարգացումը, օպերատիվության և արտաքին սահմանների հուսալի պաշտպանության նպատակներով ձեռնարկվող որոշումների արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև ԱՊՀ պետությունների սահմանային անվտանգության ուժեղացումը», - նշված է փաստաթղթի հիմնավորման մեջ։
Օրենքկին կից փաստաթղթերում նշվում է, որ համաձայնագիրը կարգավորում է սահմանապահ գերատեսչությունների մասնագետների համատեղ խմբերի ձևավորման, կիրառման և գործունեության դադարեցման կարգը: