Բավ է պառակտվել
11-03-2017 13:33

ՌԴ-ն որևէ մեկին թույլ չի տա հարձակվել ՀՀ-ի վրա. Վիտալի Նաումկինը Ադրբեջանին վաճառած զենքի մասին

Ռուսաստանը թույլ չի տա, որ որևէ մեկը հարձակվի Հայաստանի վրա, շաբաթ օրը լրագրողներին այս մասին հայտարարել է Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար, ԳԱԱ ակադեմիկոս Վիտալի Նաումկինը՝ մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված զենքի հետ կապված հայկական հասարակության դժգոհությունը:
«Դա շատ սուր հարց է, որը չի ընդունվում մեր հայ գործընկերների կողմից։ Բայց մենք ապրում ենք հետխորհրդային տարածքում, որտեղ Ռուսաստանի ռազմավարական գիծը՝ տարածքում եղած բոլոր պետությունների հետ բարեկամական հարաբերություններ ունենալն է»,- այս մասին Նաումկինն ասել է Երևանում անցնող «Վալդայ» Միջազգային բանավեճային ակումբի նստաշրջանի շրջանակներում:
Նրա խոսքերով լիովին բացառված է, որ Ռուսաստանը այնպիսի գործողություններ ձեռնարկի, որոնք կարող են վնասել Հայաստանին:
«Այսօր շուկայում կարելի է գնել ցանկացած զենք։ Այո, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կա ռազմատեխնկական համագործակցություն, բայց դա զսպող գործոն է հանդիսանում, որն օգնում է, որ այդ զենքը չօգտագործվի ո՛չ Արցախի դեմ, ո՛չ էլ Հայաստանի դեմ»,-ասել է Նաումկինը:
Նա հիշեցրել է, որ զենքի շուկայում բոլոր պետությունները ազատ քաղաքականություն են վարում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրենք ունեն ռազմավարական հարաբերություններ գործընկերների հետ, որոնց աջակցում են:
«Ոչ ոք այսօր չի կարող հերքել, որ Ռուսաստանը Հայաստանի համար անվտանգության, և էներգառեսուրսների մատակարար է հանդիսանում: Ռուսաստանը երբեք թույլ չի տա, որ Հայաստանին վնաս հասցվի կամ որևէ մեկը հարձակվի Հայաստանի վրա: Ով էլ հարձակվի Հայաստանի վրա՝ Ռուսաստանը կպաշտպանի»,- ասել է Նաումկինը:
Նրա խոսքերով այս հանգամանքը ավտոմատ կերպով անէական է դարձնում մնացած ամեն ինչը։

« Իսկ եթե խոսենք Ղարաբաղի մասին, մի՞ թե Ռուսաստանը չէր 1994 թ. հրադադարի մասին փաստաթղթի նախաձեռնողը, մի՞ թե Ռուսաստանը չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստացի շարժիչը: Մենք շահագրգռված ենք, որ ղարաբաղյան խնդիրը լուծվի, և որ չլինի որևէ սադրանք, որը կարող է կրկին բորբոքել պատերազմի կայծը»,- ընդգծել է Նաումկինը:
«Վալդայ» Միջազգային բանավեճային ակումբի առաջին արտագնա նստաշրջանի « Փոփոխությունների ժամանակը, աշխարհը գլոբալ անկանխատեսելիության դարաշրջանում» նիստն անցնում է Երևանում այսօր՝ մարտի 11-ին:
«Վալդայ» ակումբը ստեղծվել է 2004 թ.: Իր անվանումով այն պարտական է առաջին կոնֆեռանսի անցկացման վայրին: Ակումբի նպատակը ռուս և արտասահմանյան գիտնականների, քաղաքական գործիչների և լրագրողների միջև երկխոսության ամրապնդումն ու զարգացումն է, ինչպես նաև Ռուսաստանում և աշխարհում ընթացող քաղաքական, տնտեսական և սոցիալական գործընթացների գիտական վերլուծությունը:
Այս տարի բանավիճային ակումբի թվով իններորդ ամենամյա նստաշրջանը . « Ապագան ստեղծվում է այսօր՝ Ռուսաստանի տնտեսական զարգացման սցենարները» , անցնում էր հոկտեմբերի 21-ից 25 – ը՝ Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում:
Ներկայիս նիստը կազմակերպվել է «Ռիա Նովոստի»-ի, Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի, «The Moscow News» թերթի, « Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի և «Փրայմ» տնտեսական տեղեկատվության գործակալության կողմից: Ակումբի գոյության ինը տարիների ընթացքում, դրա աշխատանքներին մասնակցություն են ունեցել միջազգային գիտական համայնքի ավելի քան 600 ներկայացուցիչ՝ աշխարհի 44 երկրներից: