07-09-2016 07:31

ՌԴ-ն կարող է Հայաստանի համար նախապատրաստել այնքան ռազմական կադրեր, որքան ՀՀ-ին պետք է. Բորդյուժա

Ռուսաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի համար այնքան ռազմական կադրերի պատրաստման ուղղությամբ, որքան որ հայկական կողմին անհրաժեշտ է, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Նրա խոսքով, հայ զինծառայողները սովորում են ՌԴ-ում ՀԱՊԿ պետությունների համար ռազմական կադրերի անվճար կամ արտոնյալ պատրաստման համաձայնագրի համապատասխան, ինչպես նաև իրավապահ մարմինների, ԱԻՆ և հատուկ ծառայությունների ուսումնական հաստատություններում:

«Եվ կարող եմ ասել, որ Երևանի համար կադրերի պատրաստման թվի աճը ոչ այլինչ է, քան այն պահանջմունքների իրականացումը, որ ունի Հայաստանի բանակը հրամանատար պաշտոններում փոխարինման մեջ: Ուստի, որքան պետք լինի Հայաստանի, այդքանին էլ կսովորեցնենք», - հայտարարել է Բորդյուժան:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ Հայաստանի համար կադրեր Ռուսաստանից բացի պատրաստում է նաև Բելառուսը:

Ամփոփելով Երևանում ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների օգոստոսյան բանակցությունները՝ ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը նշել է, որ ռուսական կողմը պարտավորություն է ստանձնել նշանակալիորեն ավելացնել ռուսական ռազմական ուսումնական հաստատություններում սովորող հայ զինծառայողների թվաքականը: Բացի այդ, Ռուսաստանում անվճար սովորող արդեն իսկ 203 զինծառայողներից բացի, այս տարի ընդունվել ևս 211 մարդ: