11-04-2016 16:19

Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի վրա ազդելու սեփական լծակներն ունի

Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի վրա ազդելու սեփական լծակներն ունի և հրաժարվել դրանցից չի պատրաստվում: Այս մասին հայտարարել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ըստ նրա, եթե Հայաստանի նկատմամբ, նա օգտագործում է այնպիսի լծակներ, ինչպիսիք են էներգետիկան և զենքը, ապա Ադրբեջանի վրա գործում է միայն մեկ գործիք` զինամթերք: «Ես կարծում եմ, որ Ռուսաստանը, չնայած Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ներկայիս իրավիճակին և կոչերին դադարեցնել Ադրբեջանին զենք վաճառել, կշարունակի ակտիվ համագործակցությունը երկու կողմերի հետ, քանի որ խոսքը գնում է Ռուսաստանի շահերի հետ», - նշել է նա, ավելացնելով, որ այս ամենի հետ մեկտեղ Ռուսաստանը ինքն է փորձում Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ որոշակի շրջանակում հակամարտության մեջ մտնել:
Ինչ վերաբերում է նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի հանդիպմանը, քաղաքագետն ասել է. «Երկրում հրատապ իրավիճակ է` կապված արտաքին քաղաքականության խնդիրների և Ռուսաստանի հետ, հետևաբար, դրանով իսկ իշխանությունների և ընդդիմության ուժերի հանդիպումը բավականին բնական է, ինչը նշանակում է, որ առաջին հերթին միավորվում են բոլոր ուժերը, դա շատ կարևոր է»: