07-03-2016 12:56

ՌԴ-ն ծրագրում է իրականացնել ամենախոշոր միջուկային հրթիռների փորձարկումը

Ռուսաստանը Արկտիկա է ուղղել «Борей» տիպի սուզանավը, որից միաժամանակ արձակվելու է 16 հեռահար գործողության հրթիռ:  Դրանով իսկ Մոսկվան ուզում է ցույց տալ ԱՄՆ-ին իր ռազմական հզորությունը:

Փորձարկումները կլինեն վերջին 25 տարիների ընթացքում ամենախոշորագույնը, իսկ պաշտոնական նպատակը ստորջրյա նավատորմի մարտական պատրաստվածության ստուգումն է: