09-05-2016 12:31

Ռուսաստանը պատրաստ է աշխատել անվտանգության առանձին համակարգ ստեղծելու համար. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հաղթանակին նվիրված զորահանդեսի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աշխատել անվտանգության ոչ դաշինքային համակարգի ստեղծման համար:
«Այսօր քաղաքակրթությունը դարձյալ բախվել է բռնության ու դաժանության։ Ահաբեկչությունը գլոբալ սպառնալիք է դարձել, մենք պարտավոր ենք հաղթել չարին։ Եվ Ռուսաստանը բաց է այլ պետությունների հետ միացյալ ջանքեր գործադրելուն, սակայն պատրաստ է աշխատել նաև միջազգային անվտանգության ոչ դաշինքային համակարգերի ստեղծման համար»,-հայտարարել է նախագահը։ Պուտինը նաև նշել է, որ «պատմության դասերը վկայում են այն մասին, որ մոլորակի վրա խաղաղությունն ինքնուրույն չի հաստատվում», և պետք է զգոն լինել՝ թույլ չտալու համար երկակի ստանդարտների կիրառումը։