Բավ է պառակտվել
18-06-2016 11:13

Ռուսաստանը կպատասխանի Արևմուտքի քայլերին. Պուտին

Ռուսաստանը ստիպված կլինի պատասխանել Արևմուտքի քայլերին` չնայած, որ երկրին կմեղադրեն ագրեսիվ պահվածքի համար, անհրաժեշտ է ռազմավարական հավասարակշռություն ապահովել։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ես հստակ գիտեմ, որ մենք ստիպված կլինենք պատասխանել: Միայն թե ես արդեն նախապես գիտեմ, որ մեզ կմեղադրեն ագրեսիվ պահվածքի համար, թեև դա միայն պատասխանն է: Սակայն պարզ է, որ մենք պետք է ապահովենք անվտանգությունը: Եվ ոչ միայն մեր: Մեզ համար շատ կարևոր է ապահովել ռազմավարական հավասարակշռությունն աշխարհում»,- ասել է Պուտինը: Նրա խոսքով՝ հենց ռազմավարական հավասարակշռությունն է ապահովել երաշխավորված խաղաղությունն աշխարհում: