Սևծովյան նավատորմի միջնավատորմային անցում կատարող 636,3 նախագծի «Ростов-на-Дону» սուզանավը մտավ Միջերկրական ծովի արևելյան հատված և այժմ մոտեցել է Սիրիայի ափին: «Սուզանավի զինանոցում կան «Калибр-ПЛ» թևավոր հրթիռներ որոնց նախադեպերը կիրառվել են Կասպյան նավատորմի նավերի կողմից «Իսլամական պետության» ահաբեկչական խմբերի (Ռուսաստանում արգելված) ուղղությամբ», - ասել է գործակալության զրուցակիցը: «Ростов-на-Дону» սուզանավի գտնվելու վայրի մասին գործակալությունը պաշտոնական տեղեկություններ դեռևս չունի: «Ростов-на-Дону» դիզել էլեկտրական սուզանավը Հյուսիսային նավատորմում զինման համակարգերի ստուգումից հետո սկսել է անցումը դեպի Սևծովյան նավատորմ: Տվյալ նախագծի «Новороссийск» առաջին սուզանվը ժամանել է Սևծովյան նավատորմ սեպտեմբերի 16-ին: Մինչև 2015 թ. վերջը Ռազմածովային նավատորմին կհանձնվի թվով չորրորդ «Краснодар» սուզանավը: «Адмиралтейские верфи»- ում (ընդգրկված է Միացյալ նավաշինություն կորպորացիայի կազմում) շինարարության ակտիվ փուլում են գտնվում 636,3 նախագծի ևս երկու սուզանավեր`«Колпино» և «Великий Новгород»: 636,3 նախագծի սուզանավերը պատկանում են երրորդ սերնդին և հանդիսանում են 636 և 877 ծրագրերի զարգացումը: Դրանք համարվում աշխարհում ամենա անաղմկախլացված մոդելներից մեկը: Ջրի տակ արագությունը կազմում է 20 հանգույց, սուզվելու առավելագույն խորությունը - 300 մետր, լողալու ինքնավարությունը - 45 օր, անձնակազմը 52 մարդ, ստորջրյա տեղահանումը - մոտ 4 հազար տոննա: 636,3 նախագիծը առանձնանում է «Калибр-ПЛ» հարվածային հրթիռային կոմպլեքսով վերազինումով, ինչպես նաև նորացված ռադիո էլեկտրոնային սարքավորումներով:
Բավ է պառակտվել