Բավ է պառակտվել
09-12-2015 17:04

Ռուսաստանի ավիացիան Սիրիայում 200 ահաբեկչական օբյեկտների է հարվածել

Ռուսական ավիացիան անցած մեկ օրում Սիրիայի տարածքում ահաբեկիչների դեմ 82 մարտական թռիչք է իրականացրել, որոնցից 32-ը՝ գիշերային ժամերին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ մայոր Իգոր Կոնաշենկովը: «Անցած մեկ օրում Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի օդանավերը 82 մարտական թռիչք են իրականացրել Սիրիայի արաբական հանրապետությունում ահաբեկիչների 204 օբյեկտների ուղղությամբ, որոնք գտնվում էին Հալեպ, Իդլիբ, Լաթաքիա, Համա ու Հոմս նահանգներում: Ընդ որում 32 թռիչքները ռուսական օդանավերը իրականացրել են գիշերային ժամերին»,- ասել է նա: Մարտական առաջադրանքները կատարելուց հետո ռուսական ավիախմբի բոլոր օդանավերը վերադարձել են Հմեյմիմ ավիաբազա(ներկայումս ունի 44 օդանավ և16 ուղղաթիռ): Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում: Նոյեմբերի 17-ից Ռուսաստանը Սիրիայում սկսել է օդային գործողությունների նոր փուլ: Առաջին անգամ օգտագործվել է ավիացիոն հեռահար թևավոր հրթիռները: Դեկտեմբեր 8 Ռուսաստանն առաջին անգամ օգտագործվել է ստորջրյա մեկնարկի մարտական հեռահար թևավոր հրթիռներ, բաց թողնված «Դոնի Ռոստով» սուզանավ- ից  Միջերկրական ծովի արևելյան հատվածից: