22-06-2015 15:53

Մեդվեդևը հանձնարարել է ԵՄ-ի դեմ պատասխան պատժամիջոցներ մշակել

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է Եվրամիության դեմ նոր պատժամիջոցներ պատրաստել՝ ի պատասխան կառույցի կողմից ՌԴ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգման: 
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրոպական միությունը 6 ամսով երկարաձգել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները, խնդրում եմ պատրաստել իմ դիմումն ուղղված նախագահին՝ ՌԴ-ի կողմից սահմանափակող միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ: Եվ համապատասխան հանձնարարականը կառավարությանը, որով որոշվելու են այն ապրանքների բնույթը և արտաքին առևտրային գործարքները, որոնց վրա կարող են տարածվել ռուսական պատժամիջոցները»,-ասել է Մեդվեդևը: 
Հիշեցնենք, որ Եվրամիության արտգործնախարարների մակարդակով խորհուրդը երկարացրել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների գործողության ժամկետը 6 ամսով՝ մինչև 2016 թվականի հունվարի 31-ը: