Բավ է պառակտվել
12-04-2016 09:24

Ռոբերտ Քոչարյան. Այդպիսի հանդիպում նախաձեռնել չեմ պլանավորում

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Տեղական մամուլի լրագրողներից մեկի հարցին հարցին, թե արդյոք երկրորդ նախագահը նույնպես պլանավորում է այնպիսի հանդիպումը, որը ապրիլի 9-ին տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի միջև, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Այդպիսի հանդիպում նախաձեռնել չեմ պլանավորում։ Տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո և հաշվի առնելով ծանր գնով ձեռք բերված փորձը՝ հիմա շատ ավելի կարևոր է անհապաղ լուծել բանակը ժամանակակից սպառազինությամբ ապահովելու հարցը, արագորեն ադապտացնել անձնակազմի մարտական և մարտավարական պատրաստվածությունը նոր պայմաններին»։
Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ դժվար թե գործող նախագահի և նախկին նախագահների հանդիպումները կարող են ինչ-որ կերպ ազդել այդ առաջնահերթ գործնական խնդիրների լուծման վրա: «Ուրախալի է, որ հայ հասարակությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ լուրջ արտաքին վտանգի պարագայում ունակ է համախմբվել ագրեսիային հակադարձելու համար։ Նաև ակնհայտ է, որ հայրենասիրական ներուժը կրկնապատկվում է, երբ նրան որպես հենարան են ծառայում ժամանակակից մարտունակ բանակը և արդյունավետ գործող պետական ինստիտուտները»,-նշել է Քոչարյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը հանդիպել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանինը: Շուրջ մեկ ժամ տեւած զրույցը բացառապես վերաբերել է Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումներին եւ այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտությանը: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի տանը: