07-11-2013 17:16

Ռիժկովը Լուկաշենկոյին խորհուրդ է տվել զբաղվել իր գործերով, այլ ոչ թե Ղարաբաղով

Հայ–ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը Երևանում հանձնաժողովի 23–րդ նիստից հետո կայացած ճեպազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին խորհուրդ է տվել իր գործերով զբաղվել, այլ ոչ թե Ղարաբաղով:

«Թող Լուկաշենկոն իր գործերով զբաղվի, պետք չէ միջամտել այլ երկրների հարցերին»,-հայտարարել է Նիկոլայ Ռիժկովը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Լուկաշենկոն ԱՊՀ երկրների ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ  Հայաստանը չի կարող անդամակցել Մաքսային միությանը ոչ այս տարի, ոչ էլ՝ միգուցե հաջորդ, քանի դեռ չի լուծվել ԼՂՀ հարցը։