Բավ է պառակտվել
21-04-2016 16:37

ՌԴ-ն համոզված է` Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է զսպվածություն դրսևորեն

Ռուսաստանը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն ու վերսկսեն բանակցային գործընթացը, հայտարարել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 
«Այժմ պահանջվում է զսպվածություն դրսևորել, աշխատանք տանել կայունության վերականգնման ուղղությամբ։ Համոզված ենք, որ կողմերը պետք է վերսկսեն բանակցային գործընթացը, որն ուղղված կլինի խաղաղ և կայուն կարգավորմանը»,-ասել է նա։ 
Զախարովայի խոսքով՝ կողմերը պետք է ակտիվացնեն աշխատանքը՝ ռազմական ռիսկերը նվազեցնելու համար։ Նա հաստատել է, որ ռուսական կողմը պատրաստ է որպես միջնորդ կողմերին անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել էր լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։