Բավ է պառակտվել
26-02-2015 10:29

ՌԴ ոչ իրական է համարում Կիևի պայմանները զինադադարի հարցում

Մոսկվան ոչ իրական է համարում Ուկրաինայի կողմից զինադադարի հարցում առաջ քաշվող պայմանները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Առաջ են քաշվում մեծ հաշվով ծիծաղաշարժ պահանջներ, որոնք լիովին հաստատում են կիևյան իշխանությունների դիրքորոշումը, իսկ նրանք, ինչպես ձեզ հայտնի է, հայտարարել են, որ կսկսեն ծանր զինատեսակների հեռացումը միայն այն դեպքում, եթե մեկ-երկու օր շարունակ լռություն տիրի առանց որևէ կրակոցների: Մենք բոլորս հիանալի հասկանում ենք, որ կատարյալ զինադադար, կատարյալ հրադադար գոյություն չունի», - ասել է Լավրովը: «Երկու օր առաջ ԱԳՆ ղեկավարների մակարդակով «նորմանդական քառյակի» հանդիպման ժամանակ մեր գերմանացի գործընկերը լիովին համաձայնեց այն մտքին, որ քանի դեռ ծանր զինատեսակների հեռացումը չի սկսվել, պատահարների հավանականությունը շատ ավելի մեծ կլինի ծանր զինատեսակների հեռացման գործընթացի պայմանների համեմատ», - հավելել է նախարարը: