Բավ է պառակտվել
27-11-2015 18:20

Ռուսաստանը որոշել է չեղարկել Թուրքիայի հետ ազատ վիզային ռեժիմը

Ռուսաստանը որոշում է կայացրել 2016-ի հունվարի 1-ից չեղյալ հայտարարել ազատ մուտքի ռեժիմը Թուրքիայի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով` ազատ վիզային ռեժիմը «կկասեցվի» և հայտնի չէ, թե որքան ժամանակով: Թուրքիայի հետ ազատ մուտքի ռեժիմը գործում է 2011-ից ի վեր: Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել են թուրքական զինուժի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման պատճառով: Հաղորդվում է, որ նոյեմբերի 28-ին ՌԴ կառավարությունը կներկայացնի այն պատժամիջոցների ցուցակը, որոնք կարելի է սահմանել Թուրքիայի նկատմամբ: