Բավ է պառակտվել
03-04-2015 08:50

ՌԴ Տաջիկստանին ռազմատեխնիկական աջակցություն կցուցաբերի

Գալիք տարիներին Ռուսատանը Տաջիկստանին շուրջ 70 մլրդ. ռուբլու ռազմատեխնիկական աջակցություն կցուցաբերի: Տաջիկստանի Զինված ուժերի արդիականացման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս 2014 թվականի ամռանը, սակայն ցուցաբերվող օգնության չափը հայտնի է դարձել միայն այսօր: Սպառազինման նոմենկլատուրան արդեն համաձայնեցվել է, սակայն այն դեռ չի մատակարարվել: Տաջիկստանը ՀԱՊԿ-ի գծով օգնության շրջանակներում կստանա զինամթերքի լայն շրջանակ՝ կապի միջոցներ, հրաձգային զենք, զինամթերք, ավիացիայի, հրետանի և զենիթահրթիռային սարքեր: Հիմնականում զենքը մատակարարվելու է ՌԴ պաշտպանության նախարարության զորամասերից: Հինգշաբթի Ֆուշանբեում ՀԱՊԿ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ քննարկվել է Ռուսաստանում էքստրեմիստական ճանաչված «Իսլամական պետություն» խմբավորման կողմից հնարավոր սպառնալիքի հարցը: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոստովանեց, որ Տաջիկստանը առերեսվում է վտանգներին հարևան Աֆղանստանում իրավիճակի ապակայունացման հետևանքով: Նրա խոսքով՝ իսլմիստները արդեն ներխուժում են Տաջիկստան վատ վերահսկվող սահմաններից: Հանդիպումից հետո ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտարարեց, որ հաստատում է Դուշանբեի պաշտպանունակությունը բարձրացնելու Մոսկվայի մտադրությունը ինչպես երկկողմանի գծով, այնպես էլ ՀԱՊԿ-ի որոշումների շրջանակներում: