Բավ է պառակտվել
25-02-2015 08:38

ՌԴ և Հարավային Օսեթիան դաշնակցության մասին պայմանագիր կստորագրեն

Ռուսաստանի կառավարությունը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին ստորագրման է ներկայացրել Հարավային Օսեթիայի հետ դաշնակցության և ինտեգրացման մասին պայմանագիր, նշված է կառավարության կայքում: Ինչպես գրված է փաստաթղթի բացատրագրում, պայմանագիրը կնքվում է 25 տարի ժամկետով «այն տասնամյակներով երկարացնելու հնարավորությամբ»: «Պայմանագրի զարգացման մեջ կներառվեն առանձին համաձայնագրեր համագործակցության տարբերով ուղղություններում, այդ թվում նաև պաշտպանության և անվտանգության ընդհանուր տարածքի ձևավորման, կազմակերպված հանցագործությանը դիմակայելու հարցերով», - ասված է բացատրագրում: Երկու նախկին վրացական ավտոնոմիա՝ Աբխազիան և Հարավային Օսեթիան, անկախություն են հռչակել Ցխինվալում Վրաստանի կողմից 2008 թվականի օգոստոսին ցուցաբերած զինված ագրեսիայից հետո: Այսօր այդ երկու հանրապետությունների անկախությունը ճանաչված է Ռուսաստանի և մի շարք այլ պետությունների կողմից: ՌԴ ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ երկու նախկին վրացական ավտոնոմիաների անկախության ճանաչումը արտացոլում է ներկա իրավիճակը և վերանայման ենթակա չէ: Ռուսաստանը աջակցում է նրանց տնտեսության վերականգման հարցում: