Բավ է պառակտվել
19-05-2015 08:02

ՌԴ-ն բարձր է գնահատել Կորեայի դիրքորոշումը պատժամիջոցների հարցում

ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը բարձր է գնահատել Կորեայի Հանրապետության ղեկավարության դիրքորոշումը, որը չի հետևել ԱՄՆ-ի հորդորներին հակառուսաստանյան պատժամիջոցների հարցում: «Խոսելով քաղաքականության մասին՝ ես կցանկանայի նշել կորեական կառավարության հստակ դիրքորոշման մասին, որը չի ենթարկվում Վաշինգտոնի կողմից ձեռնարկվող ճնշմանը, հորդորներին և նույնիսկ սպառնալիքներին և չի աջակցում այնպիսի քայլերին, ինչպիսիք ենք իրավախախտ հակառուսաստանյան պատժամիջոցները», - հայտարարեց Նարիշկինը երեքծաբթի Սեուլում կորեացի ձեռնարկատերերի հետ աշխատանքային նախաճաշի ժամանակ, որն անցնում էր Կորեայում Նարիշկինի պաշտոնական այցի շրջանակներում: Ինչպես նշեց խոսնակը, հանդիպման մասնակիցների կազմը և ԶԼՄ-ների ուշադրությունը վկայում են երկու երկրների շահագրգռվածության մասին ՌԴ-ի և Կորեայի Հանրապետության բազմակողմանի և փոխշահավետ համագործակցության զարգացման առումով: «Եվ դրան ոչինչ չի կարող խոչընդոտել, ներառյալ համաշխարհային տնտեսության և քաղաքականության բարդ իրավիճակը», - ասաց Նարիշկինը: Նրախոսքով՝ հակառուսաստանյան պատժամիջոցները միջազգային իրավունքերի նորմերի խախտում է: Նա հավելեց, որ «դա չի տալիս արևմտյան ձեռնարկատերերին ոչինչ, բացի վնասից և բավական գրավիչ ռուսաստանյան շուկայի կորստից»: Ինչ վերաբերվում է Ռուսաստանի տնտեսությանը, ապա Նարիշկինի խոսքով, այն զարգացման և կառուցվածքային բարեփոխումների համար նպաստավոր խթաններ է ստացել ՌԴ արտաքին առևտրի քաղաքականության արևմտյան և արևելյան ուղղություններում հավասարակշռությունը պահպանելու առումով: Աշխատանքային նախաճաշին մասնակցել են հեղինակավոր կորեական ընկերությունների՝ Samsung Electronics Co., Ltd; LS Networks, Daelim, Lotte Group, Daewoo Shipbuilding and Marine Engineering, BHI Group, Միջազգային առևտրի կորեական ասոցիացիայի, Ներկրողների կորեական ասոցիացիայի, Ջրային պաշարների կորեական ասոցիացիայի, Կապալառուների  կորեական ասոցիացիայի ներկայացուցիչները: