Բավ է պառակտվել
19-04-2017 14:47

ՌԴ-ն խնդիր չի տեսնում Աբխազիայից ՀՀ տարանցումը վերականգնելու հարցում. Լավրով

Մոսկվան խնդիր չի տեսնում ռուսական բեռները Աբխազիայով Հայաստան և Վրաստան տարանցելու հարցում, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մենք այդ հարցը քննարկել ենք: Ռուսական կողմը տարանցումը վերականգնելու հարցում ոչ մի խնդիր չունի: Դա իրագործելու համար նույնիսկ իրավական հիմք կա: Այն կարող է հենվել այն պայմանավորվածությունների վրա, որոնք 2011թ. ձեռք են բերվել Ռուսաստանի Դաշնության և Առևտրային միջազգային կազմակերպության միջև»,- ասել է Լավրովը՝ Աբխազիայի նախագահի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսին:
«Մենք գիտենք, որ մեր հայ գործընկերները շահագրգռված են տարանցումը վերականգնելու հարցում։ Այսօր Աբխազիայի նախագահն էլ ասաց, որ դեմ չէ։ Այդ պատճառով դա արդեն ոչ թե մեզնից է կախված, այլ` մյուս երկրներից, որտեղով իրականացվում է տարանցումը»,- նշել է նախարարը: