Բավ է պառակտվել
23-05-2015 12:57

ՌԴ-ն մտադիր չէ վերակառուցել Ուկրաինային հատկացված վարկերը

Ռուսատանը մտադիր չէ վերակառուցել Ուկրաինային հատկացված վարկերը և կհայտնի իր դիրքորոշման մասին Կիևին ֆինանսական օգնություն հատկացնող Արժույթի միջազգային հիմնադրամի այլ անդամ երկրներին դրանց կարծիքի վրա ազդելու նպատակով: Այդ մասին հայտարարեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Մենք արդեն ասել ենք, որ որևէ բան վերակառուցելու մտադրություն չունենք: Ըստ երևույթին հենց դա էր այն որոշումների, ջղաձգային, անհասկանալի գործողությունների պատճառը, որոնք որդեգրել է Գերագույն ռադան և որոնք այնուհետև պետք է ընդունի Ուկրաինայի կառավարությունը», - ասաց Մեդվեդևը հարցազրույցում: «Որևէ գործողություն արգելափակել մենք չենք կարող, քանի որ չունենք արգելափակող փաթեթ: Սակայն մենք, բնականաբար, ձայների մեր բաժնի շրջանակներում կասենք այդ մասին: Եվ ես համոզված եմ, որ նման որոշումները արդյունքում կազդեն նաև մյուս վարկատուների կարծիքի և Արժույթի միջազգային հիմնադրամի այլ մասնակիցների դիրքորոշման վրա», - հավելեց ՌԴ վարչապետը: Նրա կարծիքով՝ ՌԴ-ի դիրքորոշումը կարող է ազդել նաև Ուկրաինային համակրող երկրների կարծիքի վրա: «Երբ պետությունն սում է, գիտեք ինչ. հերթ զբաղեցրեք, գուցե, մենք ձեզ հետագայում կեսը տանք, եթե ցանկանաք, դա որևէ մեկին հաճելի չէ», - ասաց նա: