Բավ է պառակտվել
11-03-2016 17:08

ՌԴ-ն չի կարող Ղարաբաղյան հարցը լուծել Հայաստանի կամ Ադրբեջանի փոխարեն. Պեսկով

Ռուսաստանը շարունակում է հետեւողականորեն աշխատել ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ, սակայն վերջնական որոշումներ կարող են կայացնել միայն հակամարտության անմիջական մասնակիցները։ Այս մասին մարտի 11-ին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Դրանք իրոք մեկանգամյա ջանքեր չեն, դա հետեւողական գիծ է, որն իրոք իրականացվում է միջազգային ձեւաչափերով։ Եվ լինելով այդ ձեւաչափերի պատասխանատու մասնակիցը՝ Ռուսաստանը շարունակում է հետեւողական աշխատանքը։ Սակայն ամեն դեպքում վերջնական որոշումները, վերջնական նախաձեռնությունները կարող են գալ միայն այդ հակամարտության անմիջական մասնակիցներից»,- ասել է Պեսկովը՝ անդրադառնալով հարցին, թե այդ ուղղությամբ ինչ քայլեր է ձեռնարկել Կրեմլը վերջին ժամանակներս։ «Ո՛չ միջազգային միջնորդները, ո՛չ Ռուսաստանը չեն կարող կարգավորել հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի փոխարեն»,- նշել է Պեսկովը: