Բավ է պառակտվել
11-03-2015 14:25

ՌԴ չի բացառում սպառազինումների վերահսկման ոլորտում Արևմուտքի հետ հարաբերությունների վերանայումը

 

Մոսկվան չի բացառում, որ կարող է փոփոխել Արևմուտքի հետ համագործակցությունը սպառազինումները չտարածելու և վերահսկելու ոլորտում, հայտարարեց ՌԴ ԱԳՆ սպառազինումները չտարածելու և վերահսկելու դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը: Երեքշաբթի ՌԴ պատվիրակության ղեկավար Անտոն Մազուրը Վիեննայում կայացած ռազմական անվտանգության և սպառազինումների վերահսկման հարցերով բանակցությունների ժամանակ հայտարարեց, որ ՌԴ մարտի 11-ից դադարեցնում է իր մասնակցությունը Համատեղ խորհրդակցական խմբում և Եվրոպայի սովորական զինված ուժերի մասին պայմանագրի ձևաչափով: Այսպիսով Ռուսաստանի կողմից 2007 թվականին հայտարարված և դեռևս 1990 թվականին ստորագրված Եվրոպայի սովորական զինված ուժերի մասին պայմանագրի դադարեցումը ամբողջությամբ ուժի մեջ է մտել: Ռուսաստանյան դիվանագետի խոսքով՝ «Արևմուտքի հետ հարաբերությունների սառեցումը երկրների միջև սպառազինումները չտարածելու և վերահսկելու ոլորտում համագործակցության տեսակետից դեռ լուրջ փոփոխությունների չի ենթարկվել», դ սակայն «հազիվ թե դա հավերժ շարունակվի»: «Եթե մեզ հակառակորդ են համարում, ապա հազիվ թե համագործակցությունը ստացվի, ձևացնելով, թե ոչինչ տեղի չի ունենում»,- ասաց Ուլյանովը: Նա նաև չբացառեց, որ Ռուսաստանը «կվերանայի տվյալ ոլորտը»: «Որոշ փոփոխություններ կկատարվեն», - հայտնեց ՌԴ ԱԳՆ դեպարտամենտի տնօրենը: