Բավ է պառակտվել
18-11-2015 14:16

ՌԴ-ն ու ԱՄՆ-ն Անտարկտիդայից դուրս են բերել կեղտոտ ատոմային ռումբի նյութեր

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները Անտարկտիդայից տարհանել են ռադիոակտիվ տարրեր պարունակող սարքերը, որոնք կարող էին օգտակար լինել կեղտոտ ռումբ ստեղծելու համար,և չէին պաշտպանվում համապատասխան կերպով: Այս մասին պատմել է Ռուսաստանի Անտարկտիկայի արշավախմբի  ղեկավար Վալերի Լուկինը: «Ռուս-ամերիկյան Անտարկտիկայի համատեղ ծրագրի շրջանակներում հեռացվել չորս ռադիոիզոտոպային ջերմաէլեկտրական գեներատորներ և չորս Իոնացնող ճառագայթման աղբյուրներ, որը մտնում էին տարբեր սարքավորումների մեջ», - ասել է նա: Լուկինի խոսքերով սարքավորումները կարող էին ընկնել ահաբեկիչների ձեռքը: Դրանց տարհանումը դարձել է ամենաբարդ ՌԱԱ 60-րդ միջոցառումը: Ռադիոակտիվ տարրերը գտնվում էին հեշտ հասանելի տեղերում: Դրանց մեծ մասը հավաքվել էին Սովետական անտարկտիկական էքսպեդիցիայի ժամանակ: Դրանց տարհանումը կազմակերպվել էր ՌԱԱ «Академик Федоров» հետազոտական նավով, ԱՄՆ-ի հետ համագործակցության միջոցով: Էլեմենտների ուտիլիզացիան իրականացվելու է Ռուսաստանի «Ռոսատոմ» մասնագիտացված ձեռնարկությունների կենտրոններում: Ռադիոիզոտոպային ջերմաէլեկտրագեներատորները հայտնվել է Անտարկտիդայում 1960-ականներին: Նրանք օգտագործվում էին խորհրդային սեզոնադաշտային կենտրոնների կողմից, որպես էլեկտրասնուցման աղբյուրներ, օդերևութաբանական եւ մագնիսական տատանումների կայարաններում Երկրի մագնիսական դաշտը ավտոմատ ռեժիմում դիտարկելու նպատակով: