Բավ է պառակտվել
06-04-2015 13:16

ՌԴ և Չինաստանը վտանգավոր են ԱՄՆ-ի համար. մամուլ

Ավստրիական մամուլի կարծիքով` «Ամերիկյան գլոբալ ահաբեկչությանը» իրական հակառակորդն են Ռուսաստանը և Չինաստանը: Հենց տվյալ երկրներն է ԱՄՆ իրեն համար սպառնալիք համարում: Սակայն եթե ամերիկացիներին թույլ չտան հաղթել Կրեմլին Ուկրաինայի հարցում, ապա հավանաբար ԱՄՆ կարող է դիմել միջուկային զենքի օգտագործմանը: Ավստրիական լրատվամիջոցների կարծիքով` ԱՄՆ ռազմական նպատակները չաձշփազանց հստակ նկարագրում է Վուլֆովիցի դոկտրինը, որը հրապարակվել է 1992 թվականին: «Մեր առաջին նպատակն է կանխել ԽՍՍՀ կամ մեկ այլ տարածքում նոր հակառակորդի հայտնվելը, որը կարող է ԽՍՍՀ-ի պես սպառնալիք ներկայացնել: Դա մեր տարածաշրջանային պաշտպանության ռազմավարության հիմնական գործոնն է: Մենք պետք է ջանքեր գործադրենք ցանկացած հզոր և թշնամական տարածաշրջանի հայտնվելու կանխելու նպատակով», - ահա տվյալ դոկտրինի առանցքային ձևակերպումներից մեկը: Ներկայումս Վաշինգտոնի հիմնական նպատակը կայանույմ է նրանում, որպեսզի ԱՄՆ նոր կարգ հաստատի աշխարհում, որը երկիրը անվանում է «համաշխարհային ժողովրդավարություն»: Հոդվածի հեղինակի կարծիքով` Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ԱՄՆ կանխամտածված կերպով ոչնչացնում են բոլոր անկախ պետությունները` այդ նպատակով օգտագործելով տնտեսական, ռազմական կամ քաղաքական ուժը: «ԱՄն ոչ միայն ընդլայնել են իրենց տարածքը այլ երկրների հաշվին, այլ նաև իրենց ռազմական նավատորմը ուղարկել են բոլոր օվկիանոսները և հայտարարում են, որ նրանք պետք է պաշտպանեն իրենց ազդեցության տարածքը իրենց գործիքի` ՆԱՏՕ-ի օգնությամբ»: Ավստրիական մամուլի հավաստմամբ` ԱՄն այնքան նյարդայնացած են ՌԴ և Եվրոպայի տնտեսական համագործակցության պատճառով, որ Սպիտակ տանըարդեն մի քանի տասնյակ տարիների ընթացքում այս երկու ուժերը ընդհարելուն ուղղված ծրագրեր են մշակում: Հարավային Ամերիկան, Ճապոբնիան, Արևմտյան, Արևելյան, Հյուսիային Եվրոպան, Հարավարևելյան Ասիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Անգլիան և Աֆրիկան արդեն վերահսկվում են ԱՄՆ-ի կողմից, իսկ Չինաստանը, Ռուսաստանը, Հարավային Աֆրիկան, Բրազիլիան, Հնդկաստանը և Իրանը կարողացել են պահպանել իրենց անկախությունը: Սակայն ԱՄՆ-ի ճնշումը աճում է: Արդեն ապակայունացվում են Բրազիլիան և Իրանը: Ռուսաստանը անվանվել է «համաշխարհային սպառնալիք», իսկ Չինաստանը` միջուկային պատերազմի սադրիչ: Թեպետ հենց ՌԴ և Չինաստանն են այն միակ պետությունները, որոնք առանց պատերազմի և միջուկային հարվածների կարող են վերջ տալ ամերիկյան ահաբեկչությանը: